07 01 2020

Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել․ News.am

Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել․ News.am

News.am-ը գրում է․ «Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել։

Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։ 

NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը պատմեց, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա իր որդուն՝ Փայլակ Ասատրյանին ուղղաթիռով Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր. «Ամբողջ մարմինը սալջարդ է, ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասվել, անընդհատ քնացնում են, որ ցավեր չզգա։ Կոմայի մեջ է»։

Սիսակ Ասատրյանն ասաց, որ որդին 1,5 տարվա ծառայող է, 6 ամիս է մնում, որ ավարտեր ծառայությունը, ծառայում է Արցախի ՊԲ-ում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ