30 12 2019

Երևանում երթուղայինի վթարից կա զոհ և տուժածներ

Երևանում երթուղայինի վթարից կա զոհ և տուժածներ

Հայտնի է «ԳԱԶել»–ի վթարից տուժածների ինքնությունը։ Անունները հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կուրղինյան փողոցում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս Դ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Բելլա Բ.-ն (ծնված 1981 թ.), Զոյա Մ.-ն (ծնված 1973 թ.), Ասյա Պ.-ն (ծնված 1953 թ.), Ռոմիկ Վ.-ն (ծնված 1960 թ.), Զեմֆիրա Բ.-ն (ծնված 1948 թ.) և Գագիկ Հ.-ն (ծնված 1950 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ