26 12 2019

Փաշինյանն ընդունել է մահացած զինվորի հարազատներին և խոստացել ամեն ինչ անել



Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները կառավարությանը հարակից փողոցը փակելուց հետո հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը նախ հրաժարվել էր տեսնել նրանց, երբ իմացել էր, որ փողոց են փակել։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը կրակոցից մահացել էր, պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը՝ վիրավորվել։ Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, հարուցվել է քրեական գործ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ