26 12 2019

Փողոց փակելը եղանակ չէ. Վարչապետի օգնականը՝ ցուցարարներին



Վարչապետն արդեն դուրս էր եկել, իջնում էր ձեզ մոտ, բայց երբ ճանապարհին իմացավ, որ փողոց եք փակել, հետ վերադարձավ իր աշխատասենյակ: Այս մասին բանակում անհայտ պայմաններում մահացած եզդի զինծառայողի հարազատներին ասաց Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանը։

Նաիրի Սարգսյանը նշեց՝ փողոց փակելը վարչապետի հետ հանդիպման եղանակ չէ։

Նաիրի Սարգսյանի հեռանալուց հետո մահացած զինծառայողի հորեղբայրը հայտարարեց, որ զանգահարել են Արտաշատ, շուտով իրենց աջակիցները փակելու են նաև երկաթգիծը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ