25  12  2019

ՀԽ 2 անդամ լքել է հանձնաժողովը Ստյոպա Սաֆարյանի նշանակման պատճառով

ՀԽ 2 անդամ լքել է հանձնաժողովը Ստյոպա Սաֆարյանի նշանակման պատճառով

Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:

Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: Դրանից ավելի վաղ Խորհրդի անդամ էր նշանակվել Դանիել Իոաննիսյանը: Ակնհայտ է, որ կառավարությունը Հանրային խորհուրդն անտեսելու քաղաքականությունից անցում է կատարում դրա լիակատար վերափոխելու քաղաքականությանը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է մեր երկրում քաղաքացիական հասարակություն անվան տակ տեսնել կոնկրետ հասարակական կազմակերպությունների խումբ, որոնք ունեն ոչ միայն արևմտամետի հեղինակություն, այլև իրենց նախագծերը իրականացնում են ուղղակի ֆինանսական աջակցության և Միացյալ Նահանգների ու Եվրամիության շահերից ելնելով:

Դրանք «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» (ՄԱՀՀԻ) և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սաֆարյանի և Իոաննիսյանի ղեկավարությամբ:

Կարծում ենք, որ Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ, ինչը ընդունելի կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների համար, և ոչ Ստյոպա Սաֆարյանը: Նման մարդկանց կարևոր պաշտոններում ներգրավելը, որոնք անընդհատ հանդես են գալիս Հայաստանի առանցքային, ռազմավարական և քաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրման դեմ, կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային շահերին:

Մենք ՝ որպես Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամներ, ափսոսանքով տեղեկացնում ենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել հեռանալ հանձնաժողովից: Միշտ պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի բարրօրության, սակայն վստահ չենք, որ Հանրային խորհրդի շուրջ ընթացող գործընթացները համահունչ են մեր այդ պատկերացումներին», – ասվում է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ