23  12  2019

Դեկտեմբերի 16-ից 22-ը ԱԻՆ-ում գրանցվել է 364 դեպք, որից 215-ը՝ արտակարգ

Դեկտեմբերի 16-ից 22-ը ԱԻՆ-ում գրանցվել է 364 դեպք, որից  215-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում դեկտեմբերի 16-ից 22-ը գրանցվել է 364 դեպք, որից  215-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 129 կենցաղային կանչ, 124 հրդեհի ահազանգ, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ