20  12  2019

Ամանորի գիշերը մետրոն կաշխատի

Ամանորի գիշերը մետրոն կաշխատի

Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Լավ լուրերի շարքից

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն եւ անխափան երթեւեկությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ