16 12 2019

Հայաստանից Վիեննա և Վիլնյուս՝ սկսած 24,99 եվրոյից



Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից Հայաստանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս՝ սկսած 24,99 եվրոյից:

Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

Նրա խոսքով՝ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, և արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ անել: Անդրաս Ռադոն նշեց, որ գինը միայն մեկ ուղղության համար է և ներառում է ձեռքի ուղեբեռը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ