16 12 2019

Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստ է անցկացնում

Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստ է անցկացնում

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները չեն առարկել։ Նշենք, որ սա առաջին նիստն է դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ։ Մինչ այդ գործը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով մեղադրող կողմի միջնորդությամբ ինքնաբացարկ էր հայտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ