13 12 2019

Այս տարի Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Սուրենյան

Այս տարի Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. 

«Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»:

Ըստ եղանակային կանխատեսումների, դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։

Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ