13 12 2019

Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ աշխատաժողովը՝ ՈւՂԻՂ



Մեկնարկել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը։

Կարևորելով ներդրումներ կատարելու եղանակների ընդլայնումը որպես մրցունակ իրական հատվածի աճի նախապայման՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնում է աշխատանքային հանդիպումների շարք՝ ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ Այս աշխատաժողովը նշված շարքի առաջին աշխատանքային հանդիպումն է, որին հրավիրվել են ֆինանսական կառույցների, պետական մարմինների, սթարտափ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվելու են ֆինանսավորման և կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կորպորատիվ կառավարում, քրաուդֆանդինգ, արժութային և այլ կարգավորումներ, բիզնես հրեշտակներ, թափանցիկություն, սփյուռքի մասնակցություն և այլն։

Առաջարկում ենք աշխատժողովը դիտել ուղիղ հեռարձակմամբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ