12  12  2019

Ի՞նչ նպատակ է հետապնդում քրեական նոր օրենսգրքի նախագիծը



Քրեական օրենսգիրքը յուրաքանչյուր պետության արժեքային համակարգն արտացոլող իրավական աղբյուրներից մեկն է: Այս մասին դեկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և հավելեց. «Քանի, որ հենց դա է այն ցուցիչը, որի միջոցով տեսանելի են դառնում, թե որ արժեքներն է պետությունը համարում կարևոր և դրանց դեմ ոտնձգությանն արձագանքում ավելի խիստ քրեաիրավական հարթությունում»:

Ըստ այդմ, նախարարի խոսքով՝ քրեական նոր օրենսգրքի նախագիծը նպատակ է հետապնդում ի թիվս այլի, լուծել հիմանկան հետևյալ խնդիրները՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման համատեքստում նախատեսել ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ և բարձրացնել արդեն իսկ առկա պատժատեսակների կիրառման արդյունավետությունը»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ