12 12 2019

Վրաստանից Հայաստան փորձել են զենք անցկացնել

Վրաստանից Հայաստան փորձել են զենք անցկացնել

Վրաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։

Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան ուղարկել են անգար՝ կրկնակի զննման։ Խուզարկության արդյունքում շարժիչի մոտ հայտնաբերվել են 6 պնևմատիկ հրացան, որոնք ըստ մեքենայի սեփականատիրոջ՝ պատկանում են ՀՀ այլ քաղաքացու։

Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, նյութեր են նախապատրաստվում, զենքն առգրավվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ