09  12  2019

ՊՆ-ն չի բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիան

ՊՆ-ն չի բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիան

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները, բայց վստահ է, որ համակարգում շատ բան է փոխվել: 

«Զինվորական ծառայության գրավչության բարձրացումը նպաստում է այդ փոփոխություններին: Այսինքն՝ նոր սննդակարգի, հագուստի նոր որակի և այլ գործոնների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը պակասում են, և եթե նախկինում ժամանակին արվեր այդ ամենը, ապա ոլորտում կոռուպցիոն պատկերն այլ կլիներ, և բարեփոխումներն ավելի արագ կիրականացվեին»,- ասաց ՀՀ ՊՆ փոխնախարարը՝ հավելելով, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի հիմնական մարտահրավերը եղել է գնումների ոլորտը և վստահեցնելով, որ բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ է համակարգում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ