06  12  2019

Երկու Mercedes Sprinter են նվիրել Երևանին

Երկու Mercedes Sprinter են նվիրել Երևանին

Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու Mercedes Sprinter է նվիրում Երեւան քաղաքին։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

«Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները»-տեղեկացնում են ֆեյսբուքյան էջում և շնորհակալություն հայտնում նվիրատուներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ