06  12  2019

«Ազատությունը» սկսել է ավելի շատ խախտել չեզոքության սկզբունքը․ Մեդիա պաշտպան



Մեդիա պաշտպանը հայտնում է․ «Ազատություն TV-ի դեկտեմբերի 6-ի թողարկմանն անդրադարձ կար «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքի հիման վրա․ «Այդ շրջանում գյուղացիները դժգոհում էին անորակ վառելիքից։ Եկեք գյուղացուց հարցնենք այդ ժամանակաշրջանում քանի տրակտորների շարժիչ փչացավ։ Կիսով չափ։ Շատ գյուղացիներ այդ դիզվառելիքը չէին ստանում, գնում ուրիշ տեղից էին ձեռքբերում, որ իրենց սեփական տրակտորը չփչանա։ Խայտառակ վիճակ էր»։ Թեև լրագրողը նշում էր, որ փորձել են կապ հաստատել Բարսեղ Բեգլարյանի հետ, սակայն հեռախոսն անջատված է եղել, միայն մի կողմի կարծիքը ներկայացնելով, ռեպորտաժը ոչ հավաստի էր ստացվել։ Բալանսավորված ռեպորտաժի համար լրագրողը պետք է զրուցեր գյուղացիների, փորձագետների, քաղաքական գործիչների հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատության լրագրողին լրագրողական սկզբունքները չստորադասել անձնական կամ խմբագրական քաղաքականության նախասիրություններին։ Նկատում ենք, որ Ազատությունը վերջին շրջանում սկսել է ավելի շատ խախտել չեզոքության սկզբունքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ