06 12 2019

Որքա՞ն է արժեցել Բրեգովիչին Ամանորին Երևան հրավիրելը․ ԲՀԿ-ականը՝ Մարությանին

Որքա՞ն է արժեցել Բրեգովիչին Ամանորին Երևան հրավիրելը․ ԲՀԿ-ականը՝ Մարությանին

Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց այն մասին, թե որքան է արժեցել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելը բյուջեի վրա: 

«Որքան է հոնորարը Բրեգովիչի եւ ինչպես եք որոշել, որ Ամանորի գիշերը մեզ մոտ հյուրընկալվեր Բրեգովիչը եւ ոչ մեկ ուրիշը: Չհաշված այն, որ Բրեգովիչը աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտ է, սակայն հայ հանրության համար ոչ այնքան հայտնի»,-նշեց ավագանու անդամը։

Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց՝ տեղյակ չէ հոնորարի չափից, քանի որ ընկերությունն է կազմակերպում Բրեգովիչի ելույթը եւ ընդհանուր արժեքի մեջ թե որքան է կազմում հոնորարաը, առանձին նշել չի կարող. «Եթե կարիք կա, գրավոր կարող եք դիմել, կպատասխանենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ