06  12  2019

Դեկտեմբերին 31-ին վերջնաժամկետն է. ՊՆ-ն բանակից փախածներին հորդորում է



27 տարին լրացած և զորակոչերին չներկայացած անձանց համար գործող օրենքը երկարաձգելու վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած առաջարկը մերժվելու է. այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Դեկտեմբերի 31-ին վերջնաժամկետն է, և կառավարության դիրքորոշումն այստեղ խիստ և վերջնական է, որ նշված օրենքն այլևս չի երկարացվելու: Այսինքն ես մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև մարտի մեկը, ցանկանում եմ հաղորդել և հորդորել վերադառնալ Հայաստան, որովհետև արդեն ենթադրվում է քրեական պատասխանատվություն»,- նշեց փոխնախարարը և հավելեց, որ համաձայն գործող ձևաչափի՝ յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար քաղաքացին պարտավորվում էր վճարել 200 հազար դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ