02  12  2019

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. Shamshyan.com

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա։

Ճանապարհային ոստիկանության ծառայողները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի «Հայավտոճան» ընկերության տեղի ճանշինականները կատարեն ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ։Այս պահին նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ