27 11 2019

Երևանյան բնակարանում նռնակ է հայտնաբերվել



Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:09-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ արկղի մեջ, հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ:

Ըստ ԱԻՆ կայք՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող նկուղային տարածքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ինժեներասակրավորական ջոկատի մոտենալը:

Նռնակը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի Նուբարաշենի հրաձգարան, որտեղ ՊՆ աշխատակիցների համատեղ ուժերով ոչնչացվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ