27 11 2019

Քաղավիացիայի նախշուն աչոնին պետք է հուշել, որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ. Արսեն Քարամյան

Քաղավիացիայի նախշուն աչոնին պետք է հուշել, որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ. Արսեն Քարամյան

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Երևան-Մոսկվա ինքնաթիռի արտակարգ վայրէջքի միջադեպին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ՝ բացառելու անվտանգ օդային ուղեւորափոխադրումը գռդոնի վերածած, կասկածելի նյութատեխնիկական հնարավորություններ տիրապետող, ռեսուրսները սպառած մեկ-երկու ինքնաթիռ ունեցող ընկերությունների աշխատանքը ՀՀ ավիացիոն շուկայում, թե չէ արդեն վերջին ամիսների ընթացքում մի շարք հարկադիր վայրէջքները հիշյալ ընկերության, մեկ օր էլ կարող են հանգեցնել ոչ happy end-ի, ցավալի կորուստների, անդառնալի կորուստների:

Հայաստանը պարտավոր է և պետք է ունենա պետական մասնակցությամբ ազգային փոխադրող, և դեմագոգիա են բոլոր այն պնդումները, որ կան շատ ավելի հարուստ ու մեծ երկրներ, որոնք չունեն պետական մասնակցությամբ կամ ամբողջովին պետական ընկերություններ, եւ հետեւաբար Հայաստանը ևս կարող է իրեն թույլ տալ չունենալու ազգային փոխադրող:

Մենք ունենք ոլորտում ավանդույթներ ու դեռևս պահպանում ենք համապատասխան մարդկային ռեսուրսները գործը սկսելու համար: Աչոնը հիշյալ մարդկային ռեսուրսների մեջ ներառված չէ:

Պետությունը կարող է լինել արդյունավետ կառավարիչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ