26 11 2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Իմ քայլի» առաջադրած անդամը հեռանում է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Իմ քայլի» առաջադրած անդամը հեռանում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտնել է․

«Նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ 

Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։

Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։

Շնորհակալ եմ Ազգային ժողովի կառավարող «Իմ քայլ» խմբակցությանն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ ինձ վստահության քվե տալու համար»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ