25 11 2019

Փաշինյանը հրապարակել է ավտոմեքենաների կմախքները հանձնելու հասցեներ

Փաշինյանը հրապարակել է ավտոմեքենաների կմախքները հանձնելու հասցեներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, այն հասցեները, որտեղ հնարավոր է հանձնել ավտոմեքենաների հնամած թափքերը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել

Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով.

1. Երևան - Այվազովսկու 4/2 - Արտաշատյան խճուղի 5/1

Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի - Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51 - Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5.Չարենցավան Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Ուշադրություն - Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ