22 11 2019

156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Նոյեմբերի 22-ին ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ