18 11 2019

«Հաղթանակած ուղի»․ Տեղի է ունեցել երիտասարդական համաժողով

«Հաղթանակած ուղի»․ Տեղի է ունեցել երիտասարդական համաժողով

Նոյեմբերի 17-ին «Հաղթանակած» նախաձեռնությունը Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքի շրջանակներում իրականացրեց «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողովը: Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու հաղթանակած ուղի անցած հաջողակ մարդկանց պատմություններ, ովքեր կիսվեցին իրենց հմտություններով և փորձառությամբ:

Համաժողվի ընթացքում ծավալվեցին քննարկումներ` տնտեսության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի և անվտանգության թեմաներով, որոնց միջոցով վեր հանվեցին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տվյալ ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհները: Որոշ խմբերում գնահատվեց երիտասարդների ունեցած ներազդեցությունը և այդ ներազդեցության արդունավետության բարձրացման ուղիները: Վերջում բոլոր խմբերի քննարկումները ամփոփվեցին մեկ ընդհանուր ելույթով: 

Շուրջ 400 երիտասարդներ Հայաստանից և Արցախից Երիտասարդության և ուսանողության տոները նշեցին «Հաղթանակած» նախաձեռնության հետ միասին։ Մարզերում իրականացրած համերգներից հետո այս անգամ արդեն Երևան քաղաքում համերգային ծրագրով հանդես եկան «Արցախի ձայները» և «Հաղթանակած» նախաձեռնության անդամները։ Երեկոյի վերջում ներկաների ուրախ տրամադրությունն ապահովեց DJ Noro-ն։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ