15 11 2019

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

Նոյեմբերի 15–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ