13  11  2019

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ Փաշինյան

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ Փաշինյան

ԱԺում  հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն՝ նշելով, որ  գոհ է ու հպարտ մշակույթի նախարարությունից, որ այդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն նրանք։

«Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել, որ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է։

Երբ որ չեմպիոն է, կկանգնենք, կնկարվենք, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

«Ամոթ է, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք», - նշեց ՀՀ վարչապետը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ