12  11  2019

Արցախում ձիավոր է պայթել ականի վրա

Արցախում ձիավոր է պայթել ականի վրա

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:45-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16:20-ին, Ասկերանի շրջանի բնակիչ՝ 1970թ. ծնված Ա. Օ.-ն բեկորային վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղամասում` իրեն պատկանող ձիով հակահետևակային ականի վրա պայթելու հետևանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ