08  11  2019

Ուժեղ երկրաշարժ՝ Իրանում․ կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Ուժեղ երկրաշարժ՝ Իրանում․ կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում եւ Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

«РИА Новости» գործակալության  փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 120 վիրավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ