07  11  2019

Ահաբեկիչները ծրագրում են ընդլայնվել ԱՊՀ տարածքում․ Բորտնիկով

Ահաբեկիչները ծրագրում են ընդլայնվել ԱՊՀ տարածքում․ Բորտնիկով

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստի ժամանակ հայտնել է, որ ԱՊՀ հատուկ ծառայություններն Աֆղանստանում նկատել են «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվացում, և նրանք նախատեսում են ընդլայնել իրենց գործողություններն ԱՊՀ-ի տարածքում: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Բորտնիկովը նշել է, որ ահաբեկիչները հասկացել են՝ պարտվել են Սիրիայի և Իրաքի տարածքում, դրա համար էլ ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել Մերձավոր Արևելքի տարածքից:

Ռուս պաշտոնյան նշել է նաև, որ ահաբեկիչների գործունեության ընդլայնման փորձը կլինի միջինասիական պետությունների քաղաքացի հանդիսացող զինյալների միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ