07  11  2019

Եթե որևէ փաստ կա, թող նախարարը գա՝ միասին գնանք ոստիկանություն․ ցուցարար



«Չեմ հասկանում՝ ինչն էր մինչև այսօր խանգարում Արայիկ Հարությունյանին քրեական գործերով արկղեր նախապատրաստելու ու դրանք համապատասխան տեղեր ուղարկելու: Դա ի՞նչ է՝ որպես սպառնալի՞ք է խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիայի մասնակից Արգիշտի Գևորգյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ նախօրեին  ակցիայի ժամանակ տարված դատարկ արկղերը քրեական գործերով է լցնելու և հետ է ուղարկելու։

Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց․ «Այստեղ որևէ մեկի դատապաշտպանը չենք: Եթե որևէ փաստ կա, թող նախարարը գա միասին գնանք ոստիկանություն: Բայց եթե Արայիկ Հարությունյունը փաստ գիտի, որը մեկուկես տարի կոծկել է, պետք է հանցագործությունը  կոծկելու և  հովանավորելու համար պատասխանատվության ենթարկվել նաև նրան:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ