05  11  2019

Ռիտա Սարգսյանը հաստատում է՝ Փաշինյանը խմել է իր քամած հյութերը․ Փաստինֆո

Ռիտա Սարգսյանը հաստատում է՝ Փաշինյանը խմել է իր քամած հյութերը․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրով խոշոր պլանով՝ լայվ է մտնում՝ իր «արտերու և ագարակներու» ֆոնին, ուրեմն մի ընթացք հանրությանը կարևոր թեմաներից շեղելու խնդիր ունի, գրում է Փաստինֆո-ն:

Եվ ահա, ընտանեկան ներկայացում՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն»-ից:

Առանձնատանը Փաշինյաններից առաջ բնակվում էր հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը և այն բավական թարմ նորոգված էր Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրների նախաձեռնությամբ:

Եվ հանկարծ պարզվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին կեցավայրից օր առաջ անպայման նախագահական բնակավայր տեղափոխվելու ցանկություն ունեցող Նիկոլ Փաշինյանը առանց հիմնանորոգելու չի կարող ապրել Սերժ Սարգսյանի ապրած տանը: Եվ դրա համար պետբյուջեից 2 միլիոն դոլար է հատկացվում: Հիմա, Նիկոլն իր լայվով ասում էր, որ ի՜նչ 2 միլիոն, դրանից 10 անգամ պակաս է ծախսվել, ընդամենը Սերժի վախտվա բնական փայտե ներկառուցված պահարանները և պատերը սպիտակ եմ ներկել: Էդքան բան: Մեկ էլ բանվորների կացարաններն եմ նորոգել: Բնականաբար, այս ամենը 2 միլիոն դոլարանոց ռեմոնտ չէր կարող լինել: Ըստ իր ներկայացրածի՝ 10 անգամ քիչ է: Այդ դեպքում ու՞ր են կորել կամ ի՞նչի վրա են ծախսվել մնացած գումարները: Այսինքն, ինքը ակամա հաղորդում է տալիս կատարված հանցագործության մասի՞ն:

Ասում է՝ պատ չի քանդվել, ոչինչ չի փոխվել՝ միայն ճերմակացրել ենք: Այդ դեպքում՝ ինչու՞ պիտի բերնեբերան տարածվի, թե՞ հիմնապատեր են քանդվել: Ի վերջո, քանդողները հայ մարդիկ, հայ բանվորներ են եղել, որ ունեն տուն, ընտանիք, հարազատ ու հարևան…Հետաքրքիր է, ինչու՞ է դա թաքցնում Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ մախաթը պարկում չես թաքցնի:

Ինքնախոստովանություն՝ նարցիսիզմով տառապելու մասին

Աշխատասենյակի մի ահագին հատված հատկացնելով ինչպես ինքն է ասում՝ անձի պաշտամունքի դրսևորումներին, և հատկապես՝ իր պատկերով անարվեստ արձանիկների հավաքածուին, արդեն չես զարմանում, երբ մարդը ցույց տալով նախկինում ակտիվ աշխատանքային տարածք հանդիսացող գրադարան-աշխատասենյակը, ուր դեռևս վերին դարակներից գրքեր իջեցնելու համար աստիճանն էլ առկա էր, տեղը չի բերում, թե որպես ինչ է ծառայել տվյալ սենյակը: Այս և Փաշինյանի լայվով չպարզաբանված այլ մանրամասների մասին «Փաստինֆոն» փորձեց ճշտել ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանից: Նա նշեց, որ առանձնատան տարածքի արջերը սերտորեն առնչվում են ռուս հայտնի գեղանկարիչ Իվան Շիշկինի «Լուսաբացը սոճիների անտառում» հայտնի նկարի հետ, այսինքն, տեսարանը ձևավորվել այդ տրամադրությունը փոխանցելու ցանկությամբ:

Ինչ վերաբերվում է մեծ, ներկառուցված սառնարաններին, որոնց իմաստը չէին հասկացել Փաշինյանն ու իր կինը՝ մտածելով, թե այնտեղ կենդանիներ են պահվել՝ Ռ. Սարգսյանը հայտնեց, որ այն հատուկ նախատեսված է եղել պահածոների համար, հիշեցնելով, որ այդ շարքից էր Արցախի նռան հյութը, որը դեռ անցյալ տարի Փաշինյանն ու Հայկ Մարությանը համտեսել և 10 շիշ խմել էին, դեռ մի բան էլ՝ ասել, էսքանն ինչ՞ է անելու:

Փաստորեն, սառնարանը համեղ պահածոների, մուրաբաների և բնական հյութերի համար է նախատեսվել և օգտագործվել, այլ ոչ թե՝ կենդանիների կամ՝ հին մագնիտոֆոնը պահածոյացնելու և սառնարանում պահելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ