02  11  2019

Որոշ մարզերում կտեղա առաջին ձյունը

Որոշ մարզերում կտեղա առաջին ձյունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի  3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ