01  11  2019

Սերունդ կրթող կարևորագույն ոլորտները կառավարում են ազգակործան ուժերը. Հովհաննես Հարությունյան

Սերունդ կրթող կարևորագույն ոլորտները կառավարում են ազգակործան ուժերը. Հովհաննես Հարությունյան

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Երեկ տրված իր հարցազրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուն նշեց, որ Հայաստանում այլևս սատանիզմի հիմքով համերգների չեղարկում չի լինելու: Այսինքն պղծության քարոզը քիչ ա, հիմա էլ ասում ա, որ սատանիզմի հիմքով համերգներ էլ են լինելու: Որից հետո հայտնի սորոսական, տրանսգենդերների պաշտպան Լարա Ահարոնյանը իր ֆբ էջում գրառում էր հրապարակել, որում հպարտանում էր նախարարի այդ քայլով (վերոնշյալ հրապարակումը կտեղադրեմ մեկնաբանություններում):

Արդեն ակնհայտ ա, որ մշակույթի և սպորտի նախարարությունները ԿԳՆ-ին միացնելը օպտիմալացման նպատակ չի հետապնդել, այլ երկրի կարևորագույն երկու ոլորտներ՝ կրթություն և մշակույթ, հանձնել սորոսականների կառավարմանը:

Հիշեցնեմ, որ հայտնի սորոսականներ են նաև ԿԳՄՍ այժմյան փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և նախկին ԿԳՆ փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհանիսյանը:

Այսինքն սերունդ կրթող կարևորագուն ոլորտները կառավարվում են ազգակործան ուժի կողմից

Հ.Գ. Մի՛ արեք, տակից դուրս չեք գալու, թույլ չենք տալու...ՄԻ՛ ԱՐԵՔ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ