22  10  2019

Yerevan.Today-ի առգրավված տեխնիկայից որևէ տվյալ չի հայտնաբերվել․ Աշոտ Մելիքյան

Yerevan.Today-ի առգրավված տեխնիկայից որևէ տվյալ չի հայտնաբերվել․ Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Yerevan.Today-ի խմբագրությունում կատարված խուզարկությանը՝ այն որակելով ճնշում ԶԼՄ-ի վրա։

Մելիքյանը նշեց, որ դա անսպասելի երևույթ էր, նաև  աննխադեպ, չի հիշում վերջին տասնյամյակում նման իրադարաձություն: Նա նշեց, որ Քննչական կոմիտե հարցում էին ուղարկել՝  խնդրելով տրամադրել առգրաված տեխնիկայի փորձաքննության արդյունքները. եթե գաղտնիք կա փակել, ոչ գաղտնի մասերը տրամադրել:

«Ստացանք պատասխան, որ փորձաքննության արդյունքում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չի հայտնաբերվել: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հոսանքի է հարում կամ չի հարում Yerevan.today-ը, այդ բիրտ քայլը, որ կիրառվեց խմբագրության նկատմամբ, ոչ այլ ինչ էր, քան ճնշում լրատվամիջոցի վրա»,- ասաց Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ տեխնիկայի առգրավումը, ամիսներով պահելը խոսում է այն մասին, որ լրատվամիջոցի վրա ճնշում է  գործադրվել, այն մարդիկ,  որոնք այդպիսի հրաման են տվել, որոնք իրենց լիազորությունների սահմանների անցել են, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ