19 10 2019

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների վթարի մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների վթարի մասին

ՀՀ ՊՆ նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Շամշյանը կրկին վթարի մասին է հայտնել ու կրկին զինծառայողների մասին: Ինձ հարց են տալիս, թե ինչու էր ժամկետային զինծառայողը Land Rover մակնիշի մեքենա վարում և այլն: Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, երկար թվարկելով բոլոր պատասխանատու անձանց թե ով ինչ արեց, իր պարտականությունները ինչպես կատարեց, կարելի էր նաև ճշտել, որ այդ ժամկետային զինծառայողը, այդ թանկարժեք մեքենայի սեփականատերը ծառայում է հեռավոր զորամասերից մեկում և հիմա գտնվում է օրինական արձակուրդում»:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում վթարվել էին ՊՆ զորամասի սպայի Mersedes մակնիշի և ժամկետային զինծառայողի Land Rover-ը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ