19 10 2019

Երևանի քաղաքապետին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որի գովազդը չեն թուլատրում



Կարմիր Բլուրում Երևանի տոնը նշող քաղաքապետ Հայկ  Մարությանին մոտեցան երիտասարդներ՝ փաթեթավորած նվերով և ասացին, որ այն նվիրում են քաղաքապետին։ Բացեցին փաթեթը և պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքն է։

Նրանք ասացին, որ արդեն ամիսներ շարունակ գրքի գովազդով զբաղվող կազմակերպությունը փորձում է մայրաքաղաքում այն գովազդելու հնարավորություն ստանալ, սակայն, քաղաքապետարանը թույլ չի տալիս։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանն ասաց, որ սա կլինի դերասան քաղաքապետի կողմից գրքի լավագույն գովազդը՝ հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը նկարահանվել է  բազմաթիվ գովազդներում: «Այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք»,- ասաց նա։

Հայկ Մարությանի փոխարեն գիրքը վերցրեց օգնականը։

Հավելենք, որ դատական գործընթաց է տեղի ունենում գովազդի թույլտվություն չտալու վերաբերյալ, ինչը անհարկի ձգձգվում է։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Yerevan Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ այն բոլոր վայրերում, որտեղ նախատեսում էին տեղադրել «Կյանք և ազատություն» գրքի գովազդը, այժմ տեղադրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռագրի գովազդը, որի վրա պետբյուջեից հատկացվել է մոտ 50 մլն դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ