18  10  2019

Զինծառայողները վթարի են ենթարկվել․ Shamshyan.com

Զինծառայողները վթարի են ենթարկվել․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես սպա, իսկ Land Rover-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ