17 10 2019

Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին․ Analitik.am



Analitik.am-ը գրում է․

«Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացու մոտ դանակ է եղել: Վերջինս մոտեցել է Analitik.am-ի լրագրողին և օպերատորին, ովքեր զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ և կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը՝ սպառնալով և խոչընդոտելով վերջիններիս գործունեությունը: Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին և տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ  է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:

Կից ներկայացնում ենք տեսանյութ և պահանջում ոստիկանությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել հրապարակային միջոցառումների ժամանակ զինված քաղաքացիների մուտքը կանխելու և զենք հայտնաբերելու դեպքում էլ օրենքով սահմանված գործողություններ իրականացնելու ուղղությամբ:

Ներկայացնում ենք նաև տեսանյութը, որտեղ Analitik.am-ի լրագրողը ֆիքսում է, որ քաղաքացու մոտ դանակ կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ