17  10  2019

Ի՞նչ է գրում մամուլը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասին․ Antifake.am

Ի՞նչ է գրում մամուլը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասին․ Antifake.am

Antifake.am-ը գրում է․

«Անցած տարի Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավարի՝ Ռազմիկ Մկրտչյանի նշանակումը բավականին քննարկվեց համացանցում, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումների էին հայտնվում նոր ղեկավարի մասին:

Վերջինիս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակման մասին տարբեր վարկածներ էին շրջանառվում: Առաջ քաշվող վարկածներից մեկն այն էր, որ Ռազմիկ Մկրտչյանը այն ժամանակ դեռևս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է:

Ինչպես ցույց են տալիս Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները, նա պարբերաբար կիսվում է իմքայլականների հրապարակումներով, սակայն ամենաշատ կիսումները հենց Արայիկ Հարությունյանի էջից են, ինչը թույլ է տալիս այս վարկածը համարել իրական: Օրինակներ՝

Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որը, ըստ մամուլում առկա տեղեկությունների, իր համակիրների միջոցով Ֆեյսբուքում ուղղակի «տեռոր էր անում գործող իշխանություններին»:  Օրինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Մակարյանը, ով ներկայումս աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի աշխատակազմում, իր էջում գրառում էր կատարել, որ եթե թաղապետ նշանակվի այլ թեկնածու, ինքը նոր պայքար է սկսելու ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ:

Տիգրան Մակարյանի գրառումը ևս քննարկումների տեղիք տվեց, քանի որ շատերը համարում էին, որ Ռազմիկ Մկրտչյանը այդ պաշտոնը ստացավ բացառապես շանտաժի միջոցով։

«Նա իր ընկերների միջոցով իսկական հակահեղափոխություն էր խոստանում իրականացնել, եթե չնշանակվեր վարչական շրջանի ղեկավար»,- գրում է ՀՀ ԱԺ աշխատակից Գևորգ Ստեփանյանը:

Ինչպես ցույց են տալիս Տիգրան Մակարյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները, նա ևս ջերմ հարաբերություններ ունի Արայիկ Հարությունյանի հետ:

Բացի վերը թվարկվածից, մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ռազմիկ Մկրտչյանը այդ պաշտոնը ստացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, և նա հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալած ակտիվիստ

Այդ վարկածին անդրադառնալիս Ռազմիկ Մկրտչյանը պատասխանել է. «Ես քմծիծաղով կպատասխանեմ նման կարծիքներին եւ, գնահատելով նման խոսակցությունները, կասեմ, որ դրանց լուրջ չեմ վերաբերվում: Մեկ-երկուսի կարծիքն է, բոլորինը չէ, ուղղակի մարդիկ ֆանտազիայի ժանրից բաներ են ասում, ես չեմ նեղվում դրանից: Ինձ ոչ թե նշանակել են Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, այլ գնահատել են իմ ունակությունները»:

 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ