14 10 2019

Տրանսգենդերները ՀՀ-ից ապաստան են խնդրել․ Tert.am

Տրանսգենդերները ՀՀ-ից ապաստան են խնդրել․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Այսօր սոցիալական ցանցերում տարածում գտավ ուշագրավ մի հայտարարություն, ըստ որի` Կուբայից Հայաստան է ժամանել 14 մարդ, որոնք տրանսգենդերներ են և ՁԻԱՀ վարակակիրներ:

Մասնավորապես, հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել:Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում, նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»:

Tert.am-ը, պարզելու համար, թե արդյոք Կուբայից որևէ քաղաքացի դիմել է Հայաստանում ապաստան ստանալու հայցով, դիմեց Հայաստանի միգրացիայի ծառայություն:

«Վեց ամսվա տվյալներով՝ Հայաստանի միգրացիոն ծառայություն ապաստանի հայց է ներկայացրել Կուբայի 19 քաղաքացի»,-ասաց միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը:

«Ապաստանի հայցերի վիճակագրությունն ըստ երկրների թարմացված չէ, ունենք առաջին վեց ամիսների վիճակագրությունը: Կուբայից 19 անձանց վերաբերյալ ապաստանի հայց ենք ստացել, որից 5-ը մերժել ենք, դեռ ոչ մի հայց չի հաստատվել: Այսինքն՝ Կուբայի որևէ քաղաքացու փախստականի կարգավիճակ չի տրվել, մնացածն ընթացքի մեջ է»,- հայտարարեց Նելլի Դավթյանը:

Նա հավելեց, որ ինն ամսվա տվյալները շուտով կամփոփվեն:

Tert.am-ի հարցին՝ որքա՞ն ժամանակում նրանց ապաստանի հայցերին պետք է տրվի պատասխան, Դավթյանն ասաց, որ երեք ամսյա ժամկետում ծառայությունը կորոշի ապաստան տալի՞ս է նրանց, թե՞ ոչ: «Շատ հազվադեպ բարդացված դեպքերում հայցի քննությունը վեց ամիս երկարաձգելու հնարավորություն կա»,- տեղեկացրեց նա:

Tert.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ հիմքով են Կուբայի այդ քաղաքացիները ապաստանի  խնդրանքով դիմել Հայաստանին, Դավթյանն ասաց, որ անձնական տվյալ հաղորդել չի կարող, սակայն ՀՀ ապաստանի հայցով կարող են դիմել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ենթարկվում են ազգային, կրոնական կամ ռասայական խտրականության, հետապնդվում են քաղաքական հայացքների համար, կամ պատկանում են որոշակի սոցիալական խմբերի:

Նշենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ տրանսգենդերներ ու մարմնավաճառներ: Նրանք Նարեկ Սարգսյանի հետ խոսում են օտար լեզվով:

Tert.am-ի տեղեկություններով՝ այդ մարդիկ հենց Կուբայի այն քաղաքացիներն են, որոնք ապաստանի խնդրանքով դիմել են Հայաստանին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ