13  10  2019

Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, վայելեք. Գագիկ Սուրենյան

Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, վայելեք. Գագիկ Սուրենյան

«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․

«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27...+28 աստիճանի։ Վայելեք ????????»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ