11 10 2019

Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Տեղեկացնում ենք, որ 11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան»,- ասված է քաղավիացիայի հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ