11 10 2019

Վարչապետի կինը մեկնում է Շվեյցարիա

Վարչապետի կինը մեկնում է Շվեյցարիա

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։ Ժնեւ քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։

Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից եկեղեցու հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ տրվող Սուրբ պատարագին։ Աննա Հակոբյանը կայցելի նաեւ Լոզանի «Ecole hôtelière de Lausanne» դպրոց, կհանդիպի դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակին եւ գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ