10 10 2019

Ասում են նախկինների օրոք 30 հազար նպաստով ապրել եք, հիմա էլ ապրեք. Սևազգեստ մայրերի բողոքը



«Զինվոր» հկ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը և զոհված զինծառայողների մայրեր այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կրկին Կառավարության դիմաց էին եկել։

Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հարցը։

Ակցիայի ընթացքում Մարգարիտա Խաչատրյանի հետ զրուցեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հայտնեց, որ վարչապետը մեկնում է երկրից հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը կընդունի մայրերին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ