09  10  2019

ՀՀ նախագահն ընդունել է Քարդաշյան քույրերին

ՀՀ նախագահն ընդունել է Քարդաշյան քույրերին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա քրոջը՝ Քորթնիին ընդունել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում:

«Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում»,-ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայաստան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ