08  10  2019

Քաղաքապետարանը պատրաստ է «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելուն

Քաղաքապետարանը պատրաստ է «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելուն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, որոնց առևտրի կետերը «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցման մոտ ապամոնտաժվեն, ասաց․ «Բոլոր անօրինական կրպակներն ու առեւտրի կետերը պետք է ապամոնտաժվեն։ Ես միայն դրական արձագանքներ եմ լսել։ Մասնավորապես, «Բարեկամություն» մետրոյում, վերջապես, կազատվի տարածք, որով շարժվում են, այդ թվում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ»։

«Սանիթեք»-ի հետ խնդրին անդրադառնալով՝ քաղաքապետը նշեց, որ իրենք շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել են այս ամեն ինչին, այնպես որ որևէ մտավախություն չունեն՝ կապված արբիտրաժի հետ: 

Հարցին՝ համայնքային հիմնարկությունն ի վիճակի՞ է կատարել աղբահանության լայնածավալ, ինչպես նաև սանմաքրման աշխատանքները, Մարությանը նորից ասաց, որ արդյունքները արդեն տեսանելի են: «Ընկերության տեխնիկական միջոցները և աշխատուժը համալրվում են: Այսօր մենք արդեն տեսնում ենք դրական փոփոխություններ, բայց սա վերջը չէ, լինելու է  շատ ավելի լավ»,- ասաց նա:

«Այս պահին փոփոխված է 4000 աղբաման, իսկ նախատեսվում է փոփոխել 9000-ը, այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատեն 54-ը: Դրական դինամիկան գնալով շատանալու։ Աղբահանությունը գնահատում եմ դրական, բայց ոչ վերջնական, այն, ինչ ես պատկերացնում եմ, այս պահին չկա, ես պատկերացնում եմ շատ ավելի լավ, և մենք գնում ենք դրան»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Իրավական 14 10 2019

«Սանիթեքը» դիմում է արբիտրաժային դատարան

«Սանիթեքի» բաժնետերը քաղաքապետարանի դեմ արբիտրաժային գործընթացի 1-ին քայլն է արել

Orphus համակարգ