05 10 2019

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը հաստատել են ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և Կոթիի գյուղապետը։

Ուսի հատվածում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այժմ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ