04 10 2019

Արտակարգ իրավիճակ․ 300 հայկական բեռնատար սահմանին հերթի մեջ է․ Shamshyan.com

Արտակարգ իրավիճակ․ 300 հայկական բեռնատար սահմանին հերթի մեջ է․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել և ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, և հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ 

«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա ստայանկա են բացել, ոնց որ Լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես, նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչև հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք՝ երբ ենք առաջ շարժվելու»,-ասել է ահազանգած վարորդը՝ նշելով, որր այս պահի դրությամբ 300-ից ավել բեռնատար կա կանգնած, որ չի կարողանում առաջ շարժվել.

«Վրացիք ստայանկեն սարքեցին, որ մտնենք, 30 լարի մուծենք, նոր առաջ շարժվենք, հասնենք վրացական տամոժնի, բայց հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են, բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք, քշենք, գնանք, բռնելու են, անիմաստ շտռաֆ գրեն, հետ ուղղարկեն»:

Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումներն արդեն 6 օր է: Նաև դժգոհել է, որ հայկական կողմից ևս ոչ ոք չի այցելել և որեւէ պարզաբանում չի տվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ