03 10 2019

Դիվերսիան կանխած և ԱԹՍ-ն խոցած զինծառայողները պարգևարտրվել են

Դիվերսիան կանխած և ԱԹՍ-ն խոցած զինծառայողները պարգևարտրվել են

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում ռազմավարական զորավարժության մարտական հրաձգության փուլից առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին եւ սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ